National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.02.2020
ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
1 / 13

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի հերթական նիստում քննարկված բոլոր օրինագծերին տվել է դրական եզրակացություն: Օրակարգում ընդգրկված որոշ օրենքների նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է:

Հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով բացի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելուց, անդրադարձել է օրերս Երեւանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան  թիվ 52 դպրոցում տեղի ունեցած միջադեպին, երբ աշակերտներից մեկի մայրն ապտակել էր ուսուցչուհուն:

Արայիկ Հարությունյանն անթույլատրելի   է համարել տեղի ունեցածը՝ նշելով, որ վերոնշյալ օրենքի  նախագծում ներառված են եւ նաեւ ավելացվելու են դրույթներ, որոնք ուղղված են լինելու նմանատիպ դեպքերի կրկնության բացառմանը: Մասնավորապես՝ ամրագրված   են դրույթներ, որոնք սահմանում են աշակերտների եւ նրանց ծնողների էթիկայի կանոնները: Ըստ նախարարի՝ որոշ ծնողներ կարծում են, թե երեխայի ուսումնառության գործընթացում իրենք ունեն միայն իրավունքներ՝  մոռանալով պարտականությունների մասին:  «Այս մոտեցումը թույլ կտա, որպեսզի մանկավարժներն առավել պաշտպանված լինեն»,-ասել է նա:

Միջադեպին անդրադարձել է նաեւ հանձնաժողովի  փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ով նույնպես դատապարտել է տեղի ունեցածը՝ ասելով. «Կարծում եմ, որ միայն էթիկայի կանոններով սահմանափակվելն այստեղ քիչ է, քանի որ խոսք է գնացել ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու մասին:  Կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է հստակ միջոցներ ձեռնարկի, եթե դեռ չի ձեռնարկել: Որեւէ ծնող չպետք է  կարծի, թե կարող է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել ուսուցչի հետ: Պետք է բոլոր միջոցներով բացառենք նման դեպքերի կրկնությունը բոլոր ուսումնական հաստատություններում: Ծնողները պետք է հստակ գիտակցեն, որ խստագույնս պատժի են ենթարկվելու նման դեպքերում,  քանի որ ունեն ոչ միայն իրավունքներ, այլ նաեւ պարտականություններ»,-շեշտել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է նախարարի ներկայացրած նախագծին, ապա այն  որոշակիորեն փոփոխվել է, հեղինակն ընդունել է արված գրեթե բոլոր առաջարկները:

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկման արդյունքում արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Առաջարկվում է օրենքը լրացնել հետեւյալ դրույթով. «Ֆուտբոլ մարզաձեւի օտարերկրացի այն մարզիկները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ կամ ունեն սիրողական կարգավիճակ եւ միաժամանակ պատրաստվում են կնքել մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաեւ աշխատանքային պայմանագիր գործատուի հետ», ինչը նշանակում է, որ նման եղանակով ՀՀ-ում պրոֆեսիոնալ ակումբները հնարավորություն կունենան աշխատանքային պայմանագիր կնքել Հայաստան ժամանած սիրողական եւ պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների հետ, որից հետո նրանք կազատվեն աշխատանքի թույլտվություն ստանալու պարտադիր պահանջից: Նախագծի վերաբերյալ եղան առաջարկներ, որոնք ընդունվեցին հեղինակի կողմից: Մասնավորապես՝ առաջարկվել է նման հնարավորությունից օգտվելու հնարավորություն ընձեռել նաեւ այլ մարզաձեւերի ակումբներին, ինչը հեղինակն ընդունել է:

Կառավարության տեսակետը նախագծի վերաբերյալ դրական էր, այն ներկայացրել է ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի ներկայացմամբ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն առաջինից երկրորդ ընթերցում չի փոփոխվել՝ առաջարկներ չլինելու պատճառով: Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը` այդ ծառայություններից օգտվող լրատվական գործունեություն իրականացնողների համար, ցանկացած վայրից եւ ցանկացած պահի` ապահովելով նաեւ պաշտոնական տեղեկատվության` ոչ թղթային եղանակով տրամադրելու հնարավորությունը: Այդ նպատակով պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման հետ կապված կսահմանվի պետական տուրքի վճարման արտոնություն` լրատվական գործունեություն իրականացնողների համար: Նախագծերի ընդունմամբ լրատվական գործունեություն իրականացնողներին անվճար տեղեկատվություն կտրամադրվի իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:

Սրբուհի Գալյանն ի պատասխան պատգամավոր Արտակ Մանուկյանի առաջարկի՝ նշել է, որ պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան բոլորը, սակայն դա անել այս պահին՝ հնարավոր չէ: Այս նախագիծը նույնպես ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն  կքնննարկվի ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am